Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ ելակակաթնային ժելեով

20գ ժելատինի վրա 200մլ սառը եռացրած ջուր լցնել ու թողնել այնքան, ինչքան նշված է փաթեթի վրա: Հետո ժելատինը եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Խառնել ելակային օշարակը ու ժելեն: Լցնել 1սմ խորություն ունեցող կաղապարի մեջ: Դնել սառնարան, մինչ սառչի: Պատրաստում ենք բիսկվիթը. ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կակաո ու խառնել: Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր ու թանձր խմոր հունցել: Խմորը դնել կաղապարի մեջ: Դնել 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 15-20 րոպե: Ելակը բլենդերով մանրացնել: Պատրաստի բիսկվիթը հորիզոնական 2 մասի բաժանել: Մի մասը թողնել կաղապարի մեջ, մյուսի վրա մանրացրած ելակ դնել: Այն մասը, որը կաղապարի մեջ է նույնպես ելակով պատել: Մի շերտը դնել մյուսի վրա: Պատրաստել կաթնային ժելեն. 20գ ժելատինը 200մլ սառը եռացրած ջրով բացել ու մի որոշ ժամանակ թողնել, հետո եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Խառնել կաթն ու վանիլի սերմերը, ավելացնել ժելատին, խառնել: Ելակի օշարակից պատրաստվաժ հովացած ժելեն խորանարդիկների բաժանել: Շարել բիսկվիթի վրա: Կաթնային ժելեի բարակ շշերտով պատել, 20-30 րոպե դնել սառնարան: Լցնել մնացած կաթնային ժելեն ու կրկին սառնարան դնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադե տորթ ելակակաթնային ժելեով

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կակաո կակաո 30 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

վերին շերտ

կաթ կաթ 400 մլ

ժելատին ժելատին 40 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 240դրամ,
իսկ կալորիականությունը ` 41 կկալ