Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ

Ալյուրը, շաքարավազը, կակաոն, աղը, վանիլինը խառնել և մաղով անցկացնել: Մեկ ուրիշ ամանի մեջ տաք ջուրը խառնել սուրճին, վանիլին ավելացնել և նաև բուսայուղ: Խառնուրդը միացնել ալյուրի զանգվածին, ավելացնել քացախով սոդան և փափկած կարագը: Ստացվում է թթվասերի թանձրության խմոր: Այն լցնել կաղապարի մեջ և դնել 180 աստիճանի ջեռոցը 40 -50 րոպեով: Կրեմի կաթը և շաքարավազը դնել կրակին: Միջին ուժգնության կրակի վրա խառնելով եռացնել: Օսլան կամ ալյուրը խառնել կակաոյին, վրան լցնել մնացած 200 գ սառը կաթը, խառնել այնքան, որ գնդիկներ չմնան: Երբ կաթը եռա, ավելացնել կակաոյով կաթնային խառնուրդը: Անընդհատ խառնելով եփել, մինչև թանձրանա: Թողնել, որ հովանա, մինչև այդ հարել կարագը: Հարելուն զուգընթաց քիչ-քիչ ավելացնել կաթնային եփված կրեմը: Խմորը կիսել հորիզոնական կտրվածքով, կրեմ քսել, դնել երկրորդ շերտը, տորթի կողքերն ու վերին մասը ևս կրեմապատել: Զարդարել քերած շոկոլադով և մանրացված ընկույզով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադե տորթ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կակաո կակաո 1 ճաշի գդալ

սոդա սոդա 2 թեյի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 0.5 սուրճի բաժակ

քացախ քացախ 2 ճաշի գդալ

լուծվող սուրճ լուծվող սուրճ 1 ճաշի գդալ

կարագ կարագ 125 գրամ

վանիլ վանիլ

կրեմ

կարագ կարագ 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կաթ կաթ 500 մլ

օսլա օսլա 2 ճաշի գդալ

կակաո կակաո 2 ճաշի գդալ

աղ աղ

լուծվող սուրճ լուծվող սուրճ 1 ճաշի գդալ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1040դրամ,
իսկ կալորիականությունը ` 108 կկալ