Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադե կրեմով տորթ

Թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, օսլան: Ձվի սպիտակուցնեը դեղնուցներից առանձնացնել: 3 ճաշի գդալ շաքարավազ լցնել դեղնուցների վրա և հարել: Սպիտակուցները հարել, 2 ճաշի գդալ շաքարավազ լցնել, շարունակել հարել, մինչև անշարժ զանգվածի վերածվի: Սպիտակուցների մեկ երրորդը լցնել դեղնուցի վրա, խառնել: Հետո մնացածը խառնել: Ավելացնել ալյուրը, զգուշորեն խառնել: Թխել 180- 200 աստիճան ջեռոցում 25-30 րոպե: Թխվելուց հետո 20 րոպե ջեռոցը չբացել, որ խմորը «չնստի»: Խմորը թողնել 6-8 ժամ մնա: Օշարակը եփել, ջուրը շաքարի հետ եփել, մինչև վերջինը հալվի, մի քիչ թանձրանա: Խմորը կիսել, օշարակը լցնել երկու շերտերի վրա: Կրեմ. մի դեղնուցը, մի քիչ սպիտակուցն ու կաթը խառնել, քամել: Ավելացնել 160 գ շաքարավազ, եփել միջին կրակով: Անընդհատ խառնելով եռացնել, 4-5 րոպե եփել: Սառեցնել խառնելով: 200 գ կարագը հարել վանիլի փոշու հետ, վանիլային շաքարավազը փոշի են դարձնում, որ հեշտ խառնվի: Լցնել շաքարաջուրը, հարել: Ներքևի շերտը դնել, կրեմ քսել, երկրորդը դնել և ծածկել կրեմով: Վրան քերած շոկոլադ ցանել: Թղթից ցանկացած նախշ կտրել, դնել տորթի վրա, շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադե կրեմով տորթ

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 130 գրամ

օսլա օսլա 20 գրամ

կակաո կակաո 30 գրամ

կրեմ

կարագ կարագ 200 գրամ

դեղնուց  դեղնուց 1 հատ

շաքարավազ շաքարավազ 160 գրամ

կաթ կաթ 100 մլ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 թեյի գդալ

կոնյակ կոնյակ 1 ճաշի գդալ

կակաո կակաո 25 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1030դրամ,
իսկ կալորիականությունը ` 78 կկալ