Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ժելեով տորթ

Ալյուրը մաղել և խառնել կոկոսի փաթիլների հետ: 3 ճաշի գդալ շաքարավազը և կարագը խառնել ալյուրին, ձեռքերով տրորել: Ստացվում են մանր յուղոտ գնդիկներ: Տորթի կաղապարի հատակը և կողքերը յուղել, խմորը լցնել մեջը: Ծեփել խմորաշերտ` եզրերը մի քիչ բարձր: Խմորը դնել ջեռոցի մեջ, թխել 200 աստիճանում մինչև ոսկեգունի: Կրեմի համար կաթնաշոռը հարել, խառնել 3 գդալ շաքարավազի հետ, ավելացնել թթվասերն ու կոճապղպեղը: Թեթևակի խառնել հարիչով: Կրեմը հարթ շերտով լցնել խմորի վրա: Կանաչ և կարմիր խաղողի հատիկները կիսել, շարել կրեմի վրա: Ժելեն պատրաստել, ինչպես գրված է տուփի վրա և լցնել խաղողի վրա: Դնել սառնարանի մեջ մի քանի ժամ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ժելեով տորթ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

կաթնաշոռ կաթնաշոռ 250 գրամ

կոկոսի փաթիլներ կոկոսի փաթիլներ 0.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 6 ճաշի գդալ

կարագ կարագ 200 գրամ

խաղող խաղող 300 գրամ

ժելատին ժելատին

կոճապղպեղ կոճապղպեղ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1750դրամ,
իսկ կալորիականությունը ` 93 կկալ