Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շարլոտկա

Ջեռոցը տաքացնել 190°C: Ձուն հարել, մինչև փրփրի և ծավալը մեծանա: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուր, լավ խառնել: խնձորների կեղևը և միջուկները հանել, բարակ շերտատել: Եթե կեղևը բարակ է, կարելի է չմաքրել: Ջեռոցի տապակը յուղել, վրան սպիտակաձավար կամ պաքսիմատ ցանել: Լցնել խմորի 1/3-ը և համաչափ տարածել: Վրան շարել խնձորների կեսը: Հետո լցնել խմորի մյուս 1/3 մասը, շարել խնձորների մնացած կեսը, վրան լցնել մնացած խմորը: Տապակը պետք է բավականաչափ խորը լինի: Երբ խմորը բարձրանա և երեսը կարմրի, արդեն պատրաստ է: Պատրաստի շարլոտկայի վրա ցանել շաքարի փոշի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շարլոտկա

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

խնձոր խնձոր 700 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 730դրամ,
իսկ կալորիականությունը ` 439 կկալ