Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սերուցքային տորթ

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, դեղնուցները հարել 50 գ շաքարավազի հետ: Սպիտակուցը հարել 100 գ շաքարավազի հետ և խառնել դեղնուցի հետ: Ալյուրը խառնել օսլային, կակաոյին, աղացած նուշին: Աստիճանաբար խառնել ձվի զանգվածին: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, դնել 190 աստիճան տաքացված ջեռոցը 30 րոպեում: Թողնել սառչի: Տանձի կեղևը, կորիզները հանել, ութ մասի բաժանել: Կաթսայի մեջ ջուր եռացնել 50 գ շաքարի և մեկ կիտրոնի հյութի հետ, մեջը գցել տանձերը, եփել 10 րոպե փակ կափարիչով: Հետո հանել, քամել: Խմորը երեք մասի բաժանել: Սերուցքը հարել մնացած շաքարավազի հետ: Առաջին երկու շերտին հաղարջի ժելե քսել, վան դնել տանձի կտորները: Մի քանի կտոր թողնել զարդարելու համար: Վրայից քսել սերուցքի կեսը: Մնացած սերուցքը քսել վերևի շերտին, տորթի կողքերին: Տորթի վրա ցանել բոված նուշի փաթիլներ: Մտովի տորթը 16 մասի բաժանել, զարդարել սերուցքի 16 վարդերով, տանձի շերտով և կեռասով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սերուցքային տորթ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

ձու ձու 6 հատ

ալյուր ալյուր 100 գրամ

օսլա օսլա 30 գրամ

կակաո կակաո 50 գրամ

նուշ նուշ 50 գրամ

կարագ կարագ 50 գրամ

տանձ տանձ 1 կգ

կիտրոն կիտրոն 1 հատ

սերուցք սերուցք 0.5 լիտր

բալ բալ 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2140դրամ,
իսկ կալորիականությունը ` 688 կկալ