Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել փախլավա

Խմորիչը կաթին խառնել, թողնել կես ժամ: Ալյուրը մաղել, ավելացնել ձուն, կաթը, աղ, շաքարավազ, փափկած կարագ և բուսայուղ: Խմորը հունցել, դնել մի կողմ: Ընկույզը մանրացնել, խառնել 200գ շաքարավազին: Խմորը բաժանել 5-7 մասի: Շերտը կես սմ հաստությամբ բացել, դնել յուղած տապակին: Վրան տարածել ընկույզի միջուկի մի մասը: Դնել հաջորդ խմորը, այսպես մինչև վերջին շերտը: Փախլավաձև կտրատել, վրձինով հարած ձու քսել խմորի վրա: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում 20 րոպե: Կարմրելուց հետո փախլավան հանել, վրան մեղր լցնել, քանի դեռ խմորը տաք է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք փախլավա

խմորիչ խմորիչ 2.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

կարագ կարագ 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

աղ աղ

ձեթ ձեթ

կրեմ

ընկույզ ընկույզ 350 գրամ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

մեղր մեղր 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2080դրամ,
իսկ կալորիականությունը ` 77 կկալ