Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ընկույզով կարկանդակ

Կարագը թողնել փափկի, հարել շաքարավազի հետ: Ձուն կոտրել, թեթևակի հարել և խառնել կարագի զանգվածին: Սոդան խառնել ալյուրին, ավելացնել ձվի զանգվածին: Խմորը դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել կամ աղալ: Շաքարը լցնել չոր թավայի մեջ, դնել շատ թույլ կրակին և խառնել այնքան, որ այն հալվի և գույնը փոխվի: Ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել նաև սերուցքը, խառնել, եռալուն պես խառնել ընկույզը և վերցնել կրակից: Խմորը բաժանել երկու մասի, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Ընկույզի միջուկը տարածել խմորի վրա, ծածկել երկրորդ շերտով: Եզրերն ամրացնել, դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 35-40 րոպե: Հանել, թողնել սառչի, վրան շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ընկույզով կարկանդակ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

ձու ձու 2 հատ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 2 թեյի բաժակ

սերուցք սերուցք 1.5 թեյի բաժակ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3690դրամ,
իսկ կալորիականությունը ` 344 կկալ