Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարնջով տորթ

Ջեռոցը տաքացնել 180°С: Մի նարինջը եփել մոտ կես ժամ: Հերթով բլենդերով մանրացնել եփած նարինջը, ընկույզը, թխվածքաբլիթը: Դեղնուցները սպիտակուցներից անջատել: Դեղնուցները հարել 150 գ շաքարավազի հետ, ավելացնել կարագը: Շարունակել խառնել, ավելացնել ընկույզը, թխվածքաբլիթն ու նարինջը: Սպիտակուցները հարել, ավելացնել 50 գ շաքարավազ, խառնել: Սպիտակուցները խառնել նարնջի զանգվածին: Ջեռոցի տապակը յուղել, յուղաթուղթ դնել, լցնել խմորի կեսը և թխել: Նույն ձևով թխել մյուս շերտը: Թխել 25-30 րոպե: Թթվասերը խառնել մնացած շաքարավազին, ավելացնել կիտրոնի հյութն ու կեղևը: Խմորի ամեն շերտին քսել կրեմ, զարդարել նարնջի շերտերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարնջով տորթ

նարինջ նարինջ 2 հատ

ձու ձու 7 հատ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

կարագ կարագ 200 գրամ

ընկույզ ընկույզ 150 գրամ

կիտրոն կիտրոն 1 հատ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2820դրամ,
իսկ կալորիականությունը ` 824 կկալ