Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեղրով տորթ

Ձվերը, շաքարավազը, կարագը դնել գոլորշու վրա, խառնելով եփել, մինչև շաքարավազը հալվի: Ավելացնել մեղրը և օղին, քացախով բացած սոդան, երկու բաժակ ալյուր: Նորից դնել գոլորշու վրա, խառնել այնքան, մինչև պղպջակներ առաջանան: Ավելացնել ևս երեք բաժակ ալյուր և խառնել մինչև համասեռ խմոր ստացվի: Խմորը բաժանել 10-14 մասի, նայած ինչ հաստության շերտեր եք ուզում: Բարակ բացել գնդերը և թխել 180 աստիճան ջեռոցում: Հետո եզրերը կտրել ուղղանկյուն կամ կլոր, եզրերի ավելացած խմորը պահել վրան փշրելու համար: Խմորը շատ արագ է թխվում: Երբ բոլորը պատրաստ լինեն, քսել թթվասերից ու շաքարավազից բաղկացած կրեմն ու դնել մի կողմ: Կարելի է մի շերտին ցանել կտրատած ընկույզ, մյուսին մանրացրած սալորաչիր, ըստ ցանկության ու ճաշակի: Ավելացած խմորի կտորները գրտնակով փշրել, ցանել տորթի վրա և կողքերին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրով տորթ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

օղի օղի 2 ճաշի գդալ

սոդա սոդա 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 5 թեյի բաժակ

կրեմ COM_CCK_

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 810դրամ,
իսկ կալորիականությունը ` 174 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5