Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեղրով եվ ընկույզով տորթ

Խոր ամանի մեջ խառնել ձուն, շաքարավազը, մեղրը, ընկույզը, փափկած կարագը: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու մեկ տուփ փխրեցուցիչ: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Խմորը երեք մասի բաժանել, թաց ձեռքով տարածել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Թխել 190 աստիճան տաք ջեռոցում 10 րոպե: Խմորի շերտը պետք է կարմրի: Հանել ջեռոցից, թողնել հովանա և հանել թուղթը: Պատրաստել կրեմը:  30%-ից ոչ պակաս յուղայնության թթվասերը հարել, աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Խմորը դնել և կրեմ քսել վրան: Երկրորդ շերտը դնել, նորից կրեմ քսել: Դնել երրորդն ու ողջ տորթը ծածկել կրեմով: Զարդարել ընկույզի փշրանքով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրով եվ ընկույզով տորթ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 3.5 թեյի բաժակ

մեղր մեղր 150 գրամ

կարագ կարագ 150 գրամ

ընկույզ ընկույզ 150 գրամ

ալյուր ալյուր 500 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 250 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3340դրամ,
իսկ կալորիականությունը ` 571 կկալ