Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մաստիկա

Տորթերի զարդարանքի համար շատ է օգտագործվում մաստիկա: Վաճառքում շատ են մաստիկայից պատրաստված ծաղիկները, թիթեռները, արձանիկները, սակայն կարող եք ստանալ ձեր ուզած պատկերը ձեր ձեռքերով:
Ժելատինը 15 րոպե թրջել սառը ջրի մեջ: Հետո այն հալեցնել, բայց ոչ մի դեպքում չի կարելի եռացնել: Շաքարի փոշին մաղով անցկացնել, աստիճանաբար ավելացնել ժելատինը, լավ խառնել, կստացվի համասեռ սպիտակ զանգված: Մաստիկան չպետք է կպչի մատներին: Եթե կպչում է, ավելացնել շաքարի փոշի, եթե փշրվում է, ավելացնել կիտրոնի աղ: Ավելի լավ է սկզբում լցնել շաքարի փոշու 2/3 մասը, մնացածը ավելացնել աստիճանաբար: Կիրտոնի աղը սպիտակեցնում է մաստիկան, բայց նաև արագ չորանալու հատկություն է տալիս: Եթե առաջին անգամ եք պատրաստելու, կիտրոնի հյութ մի ավելացրեք: Մաստիկայի մեջ ավելացնել մի փոքր գլիցերին կամ կարագ, այդպես արագ չի չորանա: Խառնել մաստիկան մոտ 10-15 րոպե: Պետք է ստացվի պլաստիլին հիշեցնող նյութ: Վերջում ներկել. եթե ներկանյութը չոր է, բացել մի քանի կաթիլ ջրում: Պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ` խոնավ անձեռոցիկով ծածկելով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մաստիկա

շաքարի փոշի շաքարի փոշի 500 գրամ

ժելատին ժելատին 10 գրամ

կիտրոնի աղ կիտրոնի աղ

ջուր ջուր 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 580դրամ,
իսկ կալորիականությունը ` 60 կկալ