Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կուլիչ. սլավոնական զատիկ

Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից  3 սմ բարձր: Թխվելուց հտո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կուլիչ. սլավոնական զատիկ

ալյուր ալյուր 2 կգ

կաթ կաթ 1 լիտր

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 250 գրամ

խմորիչ խմորիչ 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 2.5 թեյի բաժակ

վանիլային շաքար վանիլային շաքար 300 գրամ

աղ աղ

չամիչ չամիչ 400 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4220դրամ,
իսկ կալորիականությունը ` 614 կկալ