Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կիտրոնով տորթ

Խմորի և կրեմի համար նախատեսված կիտրոնները լվանալ, կտրատել, դնել կաթսայի մեջ, ջուր լցնել վրան և եփել 15 րոպե: Եփված կիտրոնը աղալ: Ձուն հարել շաքարավազի հետ, խառնել կիտրոնի զանգվածի 2/3 մասը: Ալյուրը մաղել, խառնել սոդային և փխրեցուցչին: Ալյուրն ու ձվով զանգվածը խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել, թխել 200 աստիճանում: Թխված խմորը կիսել: Թթվասերը հարել շաքարավազի հետ ու ավելացնել կիտրոնի մնացած մասը: Լավ խառնել կրեմը: Խմորի մի կեսին քսել կրեմը, ծածկել երկրորդ կեսով, դնել սառնարանի մեջ մի քանի ժամ: Հանել, զարդարել կիտրոնի շերտիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիտրոնով տորթ

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

կիտրոն կիտրոն 4 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2090դրամ,
իսկ կալորիականությունը ` 483 կկալ