Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կիևյան տորթ

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, երբ դառնան անշարժ փրփուր, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Զգուշորեն գդալով խառնել մանրացրած ընկույզն ու մաղած ալյուրը: Խմորը շատ արագ դնել տապակի վրա: Դնել տաք ջեռոցի մեջ: Մարմանդ կրակով թխել մինչև թեթևակի կարմրի: Թխված շերտը երկու մասի բաժանել, տաք-տաք քսել կրեմը: Շերտերը դնել մեկը մյուսի վրա: Վրան կրեմ քսել և զարդարել ընկույզով, շոկոլադե ծաղիկներով, տերևներով, կարելի է` բեզեի զարդերով: Տորթը դնել սառնարանի մեջ մի քանի ժամով: Տորթը երկու օրից ավելի չի կարելի պահել: Կրեմ. դեղնուցները շաքարավազի հետ հարել մինչև սպիտակեն, ավելացնել գոլ կաթը: Խառնելով եփել շատ մարմանդ կրակին մինչև թանձրանա: Չեռացնել, որ ձուն չեփվի: Փափկած կարագը հարել, գդալ-գդալ լցնել զանգվածի մեջ: Լավ հարած կրեմի մեջ կակաո լցնել և լավ խառնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիևյան տորթ

ձու ձու 12 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 400 գրամ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

կարագ կարագ 250 գրամ

կակաո կակաո 30 գրամ

շոկոլադ շոկոլադ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 64 կկալ