Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռով «նապոլեոն»

Ձուն շաքարավազի հետ հարել մինչև սպիտակի, ավելացնել կաթնաշոռը: Ալյուրը մաղել, խառնել: Ավելացնել քացախով բացած սոդան, խմորը հունցել: Խմորը բաժանել 6-8 մասի, բացել հնարավորին չափ բարակ: Կլոր կտրել: Թխել 180 ատիճանում 20-25 րոպե: Կրեմի կաթը տաքացնել, չեռացնել: Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլ: Ավելացնել 40 գ ալյուրը, անընդհատ խառնել: Միացնել նաև պանիրը, լավ հարել: Ստացված զանգվածը լցնել կաթի վրա` անընդհատ խառնելով:
Լավ հարել, թողնել հովանա: Շերտ առ շերտ «դասավորել» տորթը: Ամեն շերտը ծածկել կրեմով, դնել հաջորդը: Զարդարել ըստ ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով «նապոլեոն»

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

կաթնաշոռ կաթնաշոռ 250 գրամ

ալյուր ալյուր 350 գրամ

աղ աղ 1 պտղունց

սոդա սոդա 1 թեյի գդալ

կրեմ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ալյուր ալյուր 40 գրամ

կարագ կարագ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1120դրամ,
իսկ կալորիականությունը ` 222 կկալ