Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կապուչինո սուֆլեով տորթ

 
Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել մինչև անշարժ փափուր դառնա: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել: Թխել 180 աստիճանում, կիսել: Մեկ գավաթ սուրճ եփել, լցնել խմորի վրա, թողնել ներծծվի: Ժելատինը թրջել, թողնել ուռչի: Տաքացնել, խառնել, մինչև հատիկները հալվեն և ձուլվեն: Մի գդալ սուրճ ավելացնել, խառնել: Սերուցքը հարել շաքարի փոշու հետ: Երբ դառնա փրփրուն զանգված, խառնել ժելատինին: Ափսեի մեջ դնել խմորի մի շերտը, ծածկել սուֆլեով, դնել մյուս խմորը: Տորթը տեղավորել սառնարանում: Սոտեյնիկի մեջ խառնել թթվասերը, շաքարը, կակաոն, խառնել, մինչև հարթ, միատարր խառնուրդ ստացվի, կրակից վերցնել: Մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Սառած տորթը հանել, գլազուրապատել: Վրան ցանել քերած շոկոլադի և աղացած ընկույզի խառնուրդ:
 


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կապուչինո սուֆլեով տորթ

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

կապուչինո կապուչինո 1 սուրճի բաժակ

աղացած սուրճ աղացած սուրճ 1 թեյի գդալ

սերուցք սերուցք 300 մլ

շաքարի փոշի շաքարի փոշի 1.5 թեյի բաժակ

ժելատին ժելատին 20 գրամ

կարագ կարագ 20 գրամ

կակաո կակաո 2 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ

շոկոլադ շոկոլադ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2450դրամ,
իսկ կալորիականությունը ` 633 կկալ