Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել իտալական կարկանդակ

Ալյուրը մաղել, կարագի հետ տրորել, ավելացնել շաքարավազ, դարչինն ու խմորիչը: Աստիճանաբար ավելացնել ջուրը, հունցել փափուկ, առանձիգ խմոր: Ծածկել, թողնել մեկ ժամ տաք տեղում: Այդ ընթացքում խմորը երկու անգամ կուռչի: Եվս մեկ անգամ հունցել, բացել գրտնակով, դնել յուղած տապակի վրա: Ձուն և շաքարավազը հարել, խառնել աղացած նուշի, լայմի կեղևի և հյութի, սերուցքի, վանիլային շաքարավազի հետ: Զանգվածը տարածել խմորի վրա: Վրան շարել հաղարջի հատիկները: Շաքարի փոշի ցանել, թխել 30 րոպե 220 աստիճանում: Երբ խմորը դառնա ոսկեգույն, ապա այն պատրաստ է: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իտալական կարկանդակ

նուշ նուշ 170 գրամ

սերուցք սերուցք 0.5 թեյի բաժակ

վանիլային շաքար վանիլային շաքար

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

կարմիր կաղամբ կարմիր կաղամբ 450 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի

ալյուր ալյուր 350 գրամ

կարագ կարագ 100 գրամ

դարչին դարչին 1 թեյի գդալ

խմորիչ խմորիչ 0.5 տուփ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 260 կկալ