Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հեշտ տորթ

Ձուն հարել, խառնել խտացրած կաթը: Հարել, ավելացնել կես գդալ սոդային խառնած մեկուկես գդալ քացախը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, խառնել: Խմորը պետք է փափուկ լինի: Բաժանել ութ մասի: Ամեն գունդը բացել, թխել մեծ թավայի մեջ գազօջախի վրա: Ջեռոցի մեջ դնելու կարիք չկա: Խմորի շերտերը պատառաքաղով ծակծկել, դնել շատ տաք թավայի մեջ: Երբ փուչիկներ առաջանան, շուռ տալ մյուս կողմը: Դա շատ արագ է ստացվում, մեկ-երկու րոպե: Կրեմի համար ձուն շաքարավազի հետ հարել, վանիլ լցնել, կաթ և ալյուր, խառնել: Դնել կրակին և եփել, մինչև թանձրանա: Կարագը գցել տաք կրեմի մեջ և խառնել: Խմորների եզրերը հավասարեցնել, ավելացած մասերը քերիչով փշրել: Ամեն խմորի շերտը ծածկել կրեմով, վրան դնել հաջորդը: Իսկ վերջին շերտի վրա լցնել խմորի փշրանք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հեշտ տորթ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 տուփ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

սոուս սոուս

քացախ քացախ

կրեմ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

կարագ կարագ 200 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 680դրամ,
իսկ կալորիականությունը ` 197 կկալ