Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հազար ու մի գիշեր

5 Ձուն հարել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը: Կաթսան դնել տաք ջրով լի թասի վրա, հարել մինչև սպիտակի: Ալյուրը, կակաոն, աղը խառնել, լցնել ձվի զանգվածի մեջ: Ավելացնել հալած շոկոլադը: Տապակը յուղել: Ջեռոցը տաքացնել 180 С: Խմորը լցնել տապակի մեջ և թխել 25-30 րոպե: Խմորը հովացնել և դնել սառնարանի մեջ մեկ ժամով: Սերուցքը շաքարի հետ հարել: Կրեմը երկու մասի բաժանել: Մի կեսին ջեմ խառնել: Մարցիպանից աստղեր պատրաստելու համար 3 ձուն հարել, ավելացնել մեղրը, ալյուրը, ապա աղացած նուշը: Լավ խառնել, գրտնակով բարակ բացել, թրջելով, որ ձեռքերին ու գրտնակին չկպչի: Աստղեր կտրել մարցիպանից, զգույշ դնել տապակին և թխել մինչև ոսկեգույն դառնան: Սառնարանից հանելով խմորը, երեք մասի բաժանել: Բոլոր շերտերին քսել ջեմով կրեմ: Դնել իրար վրա և վրան ու կողքերը պատել սերուցքով: Զարդարել մարցիպանե աստղերով: Վրան շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հազար ու մի գիշեր

ձու ձու 8 հատ

շաքարավազ շաքարավազ 125 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

կակաո կակաո 40 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

աղ աղ

սերուցք սերուցք 300 գրամ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

ջեմ ջեմ 5 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի

նուշ նուշ 1 թեյի բաժակ

մեղր մեղր 3 ճաշի գդալ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4020դրամ,
իսկ կալորիականությունը ` 831 կկալ