Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գազարով տորթ

Կարագը շաքարավազի և վանիլային շաքարի հետ հարել: Գազարը քերիչով անցկացնել, ավելցանել չամիչը, դարչինը, կտրատած խնձորը, մեկ-մեկ կոտրել ձվերը, լավ խառնել: Վերջում քիչ-քիչ ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը: Տապակի տակ յուղաթուղթ դնել: Յուղել, խմորը լցնել վրան: Թխել միջին ջերմաստիճանով: Թողնել հովանա: Կարելի է այսպես էլ ուտել: Սակայն առաջարկում ենք այս կրեմը: Թթվասերը լավ հարել, երբ ուռչի, ավելացնել սերուցքը: Տորթը մեջտեղից կիսել, կրեմ քսել, վրան ցանել կտրատած ընկույզ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գազարով տորթ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ

դարչին դարչին 1.5 թեյի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 30 գրամ

ձեթ ձեթ 3 սուրճի բաժակ

ձու ձու 3 հատ

գազար գազար 3 հատ

չամիչ չամիչ

խնձոր խնձոր 1 հատ

կրեմ

սերուցք սերուցք 150 գրամ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 570դրամ,
իսկ կալորիականությունը ` 75 կկալ