Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել եռահարկ տորթ

Մեկ բաժակ ընկույզը մի կողմ դնել զարդարելու համար: Ալյուրը, շաքարը, թթվասերը, օսլան, սոդան երեք հավասար մասերի բաժանել: Շաքարավազի մի մասը հարել մեկ ձվի հետ: Ավելացնել օսլայի, թթվասերի, ալյուրի, սոդայի մեկ երրորդ մասը և մի բաժակ ընկույզը: Տապակին բուսայուղ քսել, յուղաթուղթ դնել: Լցնել ընկույզով խմորը և թխել 180 °С ջեռոցում մոտ 20 րոպե: Լալան գոլ ջրով լվանալ, լցնել սոտեյնիկի մեջ, եռացած ջուր լցնել վրան ու անմիջապես թափել: Նորից եռջուր լցնել և թողնել մեկ րոպե: Ձուն հարել շաքարի մյուս մասի հետ, ավելացնել մնացած բաղադրիչները, իսկ ընկույզի փոխարեն ավելացնել լալան: Խմորը լցնել տապակի մեջ, թխել 20 րոպե: Մնացած շաքարավազը հարել ձվի հետ, ավելացնել բաղադրիչները և կտրատած ծիրանի չիրը: Խառնել, թխել 20 րոպե: Խտացրած կաթը կարագի հետ հարել: Կրեմը քսել խմորի շերտերին, դնել նախ ընկույզով, ապա լալայով, վերջում չրով շերտը: Տորթի վրան և կողքերին կրեմ քսել, վրան շաղ տալ մի բաժակ ընկույզ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք եռահարկ տորթ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

ձու ձու 3 հատ

օսլա օսլա 1.5 ճաշի գդալ

սոդա սոդա 1.5 թեյի գդալ

ծիրանի չիր ծիրանի չիր 150 գրամ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 տուփ

կարագ կարագ 100 գրամ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2140դրամ,
իսկ կալորիականությունը ` 587 կկալ