Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով տորթ

Դոնդողի և մուսսի ժելատինները առանձին թրջել: Ուռչելուց հետո գոլորշու վրա տաքացնել: Ելակի դոնդողի համար 500 գ ելակը տրորել, խառնել շաքարավազի ու ժելատինի հետ: Պատրաստի բիսկվիթի խմորը դնել հանովի կաղապարի մեջ, վրան լցնել ժելեն, երեք ճաշի գդալ ժելե թողնել: Սառեցնել: Յոգուրտը խառնել կիտրոնի հյութին, շաքարավազին, կիտրոնիքերած կեղևի կեսին, ավելացնել հարած սերուցքը: Մուսսը լցնել սառած ժելեի վրա, սառեցնել: Մուսսի վրա բարակ շերտով լցնել մնացած ժելեն, թեթևակի նախշել, սառեցնել, զարդարել ելակով և անանուխի տերևով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով տորթ

ելակ ելակ 600 գրամ

ժելատին ժելատին 3 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

յոգուրտ յոգուրտ 450 գրամ

սերուցք սերուցք 250 գրամ

կիտրոն կիտրոն 1 հատ

անանուխ անանուխ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2440դրամ,
իսկ կալորիականությունը ` 88 կկալ