Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել էկլեր

1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել կարագը: Կարագը հալվելուն պես ավելացնել ալյուրը:  Այս ամենը խառնել փայտե գդալով, բովելով 3-5  րոպե: Խմորը թողնել լավ սառչի, սառելուց հետո հատ-հատ ավելացնել ձուն, որ ստացվի համասեռ զանգված: Ջեռոցը նախապես լավ տաքացնել, գդալի օգնությամբ լցնել խմորից և թխել 180 աստիճանում 30-40 րոպե: 
Կրեմ: Ջուրը, շաքարավազը, ալյուրը, կարագը, վանիլինը միասին լցնել եվ դնել կրակին: Լավ խառնելով եփել մինչև պնդանալը: Սառչելուց հետո լցնել էկլերների մեջ, վերջում ցանել շաքարի փոշի: 


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք էկլեր

ջուր ջուր 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 4 հատ

կրեմ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 30 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 250դրամ,
իսկ կալորիականությունը ` 15 կկալ