Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ծիրանի կարկանդակ

Կարագը հարել շաքարավազի ու վանիլային շաքարի հետ: Ավելացնել ձուն, խառնել: Փխրեցուցիչն ու ալյուրը խառնել, խմոր հունցել: Ծիրանը լվանալ, կորիզները հանել, կտրատել: Խմորի 2/3 -ը դնել տապակի վրա, ձեռքով բացել: Վրան դնել ծիրանի կտորները: Մնացած խմորը բացել, երկար շերտերով կտրել: Շերտերը խաչաձև շարել ծիրանի վրա: Թխել 180 աստիճանի ջեռոցում մոտ 25-30 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանի կարկանդակ

ծիրան ծիրան 500 գրամ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

ձու ձու 3 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 550 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1380դրամ,
իսկ կալորիականությունը ` 343 կկալ