Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ճաքած տորթ

Թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, վանիլինը, փխրեցուցիչը և աղը: Մեկ այլ թասի մեջ կարագն ու շաքարավազը հարել, հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը: Ավելացնել ալյուրի զանգվածի կեսը, խառնել: Ավելացնել թթվասեր, նորից խառնել: Ավելացնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, կակաո ցանել: Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել: Թխել մոտ կես ժամ 180°С աստիճանում: Խմորը տասը րոպե թողնել տապակի մեջ, հետո հանել, թողնել լրիվ սառչի: Դանակով կիսել հորիզոնական շերտերի: Կրեմի շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, կարագի ու թթվասերի հետ հարել: Կրեմը քսել խմորին: Տորթը դնել սառնարանի մեջ, գիշերվա ընթացքում կրեմի վրա ճաքեր կառաջանան: Ճաքած տորթը պատրաստ է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ճաքած տորթ

կարագ կարագ 170 գրամ

կակաո կակաո 80 գրամ

ալյուր ալյուր 150 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ձու ձու 3 հատ

վանիլ վանիլ 10 գրամ

կրեմ

շոկոլադ շոկոլադ 130 գրամ

կարագ կարագ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1040դրամ,
իսկ կալորիականությունը ` 48 կկալ