Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բիսկվիթային կարկանդակ նարնջի սուֆլեով

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել ալյուր, լավ խառնել: Կաղապարը յուղել կամ հատուկ թուղթ դնել: Լցնել խմորը, դնել մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխել 30-35 րոպե: Պատրաստի բիսկվիթի վրա օշարակ կամ հյութ լցնել: Պատրաստում ենք սուֆլեն. Ժելատինը բացել 150մլ եռացրած սառեցրած ջրով ու թողնել այնքան, ինչքան նշված է փաթեթի վրա: Ժելատինը եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Մի քիչ հովացնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ, ավելացնել սերուցք, հյութ, խառնել: Ավելացնել ժելատին, խառնել: Սուֆլեն դնել բիսկվիթի վրա, հավասարեցնել, դնել սառնարան 7-8 ժամով: Հետո խորանարիկների կամ ուղղանկյունների բաժանել: Տրաֆարետի օգնությամբ սուֆլեն զարդարել դարչինով կամ կակաոյով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բիսկվիթային կարկանդակ նարնջի սուֆլեով

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 200 գրամ

ժելատին ժելատին 20 գրամ

նարնջի հյութ նարնջի հյութ 250 մլ

սերուցք սերուցք 500 մլ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1570դրամ,
իսկ կալորիականությունը ` 334 կկալ