Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բաղարջ

Կաթը գոլացնել, խմորիչը խառնել կաթին, թողնել: Ավելացնել 0.5 կգ ալյուր և խառնել: Դնել տաք տեղ, կարելի է խմորով թասը դնել տաք ջրով լի ավելի մեծ թասի մեջ: Սրբիչով ծածկել: Խմորը կրկնակի ծավալ պիտի ստանա մոտ կես ժամ անց: Սպիտակուցները առանձնացնել դեղնուցներից, դեղնուցները շաքարավազի և վանիլի հետ հարել: Սպիտակուցները հարել մի պտղունց աղի հետ մինչև անշարժ փրփուրի վերածվելը: Դեղնուցը խառնել թթխմորին, խառնել նաև փափկած կարագը: Վերջում ավելացնել սպիտակուցները, խառնել ևս մեկ անգամ: Ավելացնել մնացած ալյուրը, խմոր հունցել: Խմորը դնել տաք տեղում: Մոտ մեկ ժամ մնալուց հետո խմորը կբարձրանա: Չամիչը թրջել գոլ ջրում 15 րոպե, քամել: Լցնել խմորի մեջ, խառնել, նորից դնել տաք տեղ: Տապակը յուղել, խմորը լցնել այնքան, որ տապակի կամ կաղապարի 1/3 մասը միայն լցվի: Ծածկել կենցաղային տոպրակով: 100 աստիճանի ջեռոցում թխել 10 րոպե: Հետո ջերմաստիճանը բարձրացնել 180 աստիճան, թխել մինչև պատրաստ լինի: Եթե լուցկու չոփը մտցնելուց հետո չոր է դուրս գալիս, պատրաստ է: Գլազուրի համար սպիտակուցը հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Լցնել թխված բաղարջի վրա, վրան ցանել մանր կոնֆետներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բաղարջ

կաթ կաթ 500 մլ

խմորիչ խմորիչ 10 գրամ

ալյուր ալյուր 1 կգ

ձու ձու 6 հատ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

չամիչ չամիչ 300 գրամ

վանիլ վանիլ 1 թեյի գդալ

գլազուր

սպիտակուց սպիտակուց 2 հատ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 160դրամ,
իսկ կալորիականությունը ` 112 կկալ