Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանանով տորթ

Շաքարի փոշին խառնել շաքարավազին: Մեծ ամանի մեջ հարել սպիտակուցը մինչև թանձր փրփուր դառնա: Անդադար խառնել, դանդաղ ավելացնել շաքարի խառնուրդը: Մոտ 5 րոպե խառնել, դառնա առաձին զանգված, ավելացնել քացախն ու ալյուրը: Տապակի վրա երկու հատ կլոր կտրած յուղաթուղթ դնել, մեկը մյուսից մի քիչ մեծ պիտի լինի: Մի թղթի վրա ավելի շատ խմոր դնել, քան մյուսի: Մի խմորի վրա լցնել նուշի կեսը: Խմորը թխել 2.5 ժամ 130 աստիճան ջեռոցում: Հալված պաղպաղակը խառնել քերած շոկոլադի և մանրացված զեֆիրի հետ: Կես ժամով դնել սառնարանի մեջ: Հանել մատուցելուց կես ժամ առաջ: Նուշով խմորը դնել ափսեի մեջ, վրան շարել երկու բանանների շերտիկները: Երկրորդ խմորի վրա դնել մնացած բանանները, որոնք խառնված են պաղպաղակին: Տորթի վրա ցանել մնացած նուշի փաթիլները, քերած շոկոլադը, շաքարի փոշին: Անմիջապես մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով տորթ

բանան բանան 4 հատ

շաքարի փոշի շաքարի փոշի 300 գրամ

սպիտակուց սպիտակուց 6 հատ

ալյուր ալյուր 1 թեյի գդալ

քացախ քացախ 2.5 մլ

նուշ նուշ 50 գրամ

պաղպաղակ պաղպաղակ

զեֆիր զեֆիր 200 գրամ

շոկոլադ շոկոլադ 130 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2220դրամ,
իսկ կալորիականությունը ` 455 կկալ