Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանանով տոնական տորթ

Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթն ու մայոնեզը: Սոդան խառնել ալյուրին, աստիճանաբար ավելացնել ստացված խառնուրդին: Խմորը բաժանել երեք մասի, մի մասն ավելի քիչ: Կստացվեն երկու հաստ և մեկ բարակ շերտ: Թթվասերի կրեմի երկու երրորդը խառնել շաքարավազին: Մնացած թթվասերը քսել բարակ շերտին:  Մեկ հաստ շերտի միջուկը կտրել-հանել, փորած շերտը դնել բարակ շերտի վրա: Փորված միջուկի տեղում շարել կտրտած բանանի շերտեր, լցնել կրեմի կեսը: Մյուս հաստ շերտի միջուկը նույն ձևով կտրել-հանել: Կտրած տեղում լցնել բանանի և կրեմի մնացած կեսը: Տորթը ծածկել կտրած խմորով, կրեմով միմյանց միացնել, կրեմով ծածկել և զարդարել կտրատած ընկույզով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով տոնական տորթ

ձու ձու 3 հատ

մայոնեզ մայոնեզ 250 գրամ

խտացրած կաթ խտացրած կաթ 400 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

վանիլ վանիլ 1.5 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

բանան բանան 2 կգ

ընկույզ ընկույզ 0.5 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3090դրամ,
իսկ կալորիականությունը ` 609 կկալ