Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բալով գերմանական տորթ

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կակաոն, փափկած կարագը: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ, խառնել վի զանգվածին: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Կլոր տապակը յուղել, լցնել խմորը և թխել 40-45 րոպե: Հանել, թողնել սառչի, երեք շերտի բաժանել: Աշխատել, որ վերևի շերտը հարթ ստացվի: Սերուցքը հարել, ավելացնել խտացնող փոշին ու վանիլային շաքարավազը: Դնել ներքևի շերտը, վրան լցնել բալի հյութ, շարել անկորիզ հատիկներ, վրան դնել հարած սերուցքի մեկ քառորդ մասը: Երկրորդ շերտը դնել, հյութ լցնել վրան, բալեր շարել, սերուցք քսել վրայից: Երրորդ շերտը դնել, սերուցք քսել: Կողքերին ևս քսել սերուցք: Զարդարել քերած շոկոլադով, բալի հատիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բալով գերմանական տորթ

ձու ձու 5 հատ

կարագ կարագ 300 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ալյուր ալյուր 300 գրամ

կակաո կակաո 30 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

միջուկ

վանիլային շաքար վանիլային շաքար 60 գրամ

սերուցք սերուցք

բալի հյութ  բալի հյութ 1 լիտր

շոկոլադ շոկոլադ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1310դրամ,
իսկ կալորիականությունը ` 122 կկալ