Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ավստրիական տորթ

Թասի մեջ հարել մեկ ձուն, ավելացնել մեղրը: Հետո խառնել շաքարավազի, կարագի ու սոդայի հետ: Թասը դնել եռացող ջրով լի կաթսայի վրա: Խառնելով եփել, մինչև փրփրուն զանգված ստացվի: Վերցնել գոլորշուց, ալյուր ավելացնել և հունցել ոչ պինդ խմոր: Խմորը բաժանել ութ մասի: Թավան լավ տաքացնել, գնդերը բացել, թխել չոր թավայի վրա մարմանդ կրակով: Երբ մի կողմը կարմրի, շուռ տալ: Շերտերը հանել և շուռ տալ հեշտ կլինի, եթե թավայի չափ կամ մի քիչ մեծ տափակ ափսե կամ սինի օգտագործեք: Խմորը դնել, թավայով փակել, շուռ տալ, նույնը անել խմորի թխվելուց հետ: Կաթով և սպիտակաձավարով շիլա եփել (манная каша): Կարագը տրորել, հարել շաքարի փոշու հետ: Հարած կարագը լցնել սառած շիլայի վրա: Կրեմը հարիչով խառնել: Քաղցր մածուկը ստանալու համար խառնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Մածուկն ու կրեմը քսան րոպե դնել սառնարան: Առաջին շերտին քսել կրեմ, հաջորդին` կակաոյով մածուկ, և այսպես շարունակ: Վերին շերտին քսել կակաոի մածուկը: Կողքերին կրեմ քսել, զարդարել ըստ ճաշակի ու կարողությունների:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ավստրիական տորթ

ձու ձու 1 հատ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 10 ճաշի գդալ

կարագ կարագ 30 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

քացախ քացախ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

կրեմ

սպիտակաձավար սպիտակաձավար 3 ճաշի գդալ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

կարագ կարագ 250 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 0.5 թեյի բաժակ

կակաո կակաո 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 136 կկալ