Արքայախնձորով տորթ
Պատրաստեք արքայախնձորով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Արքայախնձորով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր ամերիկյան հայտնի մի տորթ ենք թխելու: Այն պատրաստելը ժամանակ գրեթե չի խլում, բայց, տոնական տեսքի շնորհիվ, թվում է, թե այն պատրաստելիս երկար ժամանակ մի լավ չարչարվել եք:

Ինչպես պատրաստել արքայախնձորով տորթ
Ջեռոցի կաղապարի մեջ հալեցրած 50 գ կարագ լցնել, շաղ տալ շականակագույն շաքարավազը, հավասար տարածել, ապա շարել արքայախնձորի օղակները. Դատարկ տարածությունները լցնել բալի հատիկներով: Թասի մեջ մաղել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը, լցնել շաքարավազը, խառնել: Մեծ թասի մեջ ձու ջարդել, ավելացնել արքայախնձորի 4 ճ.գդալ հյութ, հալեցրած 1 ճ.գդալ կարագ, կաթը հարել, ապա ավելացնել չոր բաղադրիչները, խառնել, լցնել տապակի մեջ: Եփել 180* ջերմ.ջեոցում 50-55 րոպե, պատրաստ լինելը ստուգել չոփիկով: Տորթը շրջել մատուցվող ափսեի մեջ, սառեցնել, մատուցել: