Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արբած բալ

Յուղաթղթի վրա նշել 2-3 շերտ իրարից հեռու, որտեղ պիտի հավաքվի տորթը: Դնել տապակի վրա, յուղել, ալյուր ցանել: Տաքացնել ջեռոցը 180 աստիճան: Ալյուրը մաղել, խառնել օսլայի (крахмал) հետ: Սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Դեղնուցը աղի հետ հարել, ավելացնել 1/2 բաժ. շաքարավազ, հարել մինչև սպիտակի: Լցնել վանիլը: Սպիտակուցները հարել, դառնա պինդ փրփուր: Աստիճանաբար լցնել մնացած շաքարավազը: Հարել, մինչև հարիչի հետքը մնա վրան: Դեղնուցի վրա լցնել սպիտակուցի 1/3-ը, խառնել, ավելացնել ալյուրը, զգույշ խառնել: Խմորի մի մասը լցնել հատուկ տոպրակ ներարկիչի մեջ: Տապակի վրա 2-3 շարք «գծեր» անել: Արանքում թողնել 1 սմ, որ ձողիկներ ստացվեն: Լցնել մնացած խմորը տապակի մեջ: Զգույշ հարթեցնել: Մեջտեղում խմորն ավելի բարակ պիտի լինի, քան եզրերին: Տապակը դնել 200-180 աստիճան: Ձողիկները թխել 10-15 րոպե: Իսկ ամբողջական շերտը թխել 45-50 րոպե: Թողնել սառչեն: Պահածոյացված բալը նախապես պատրաստել, հյութը քամել: Վրան լցնել լիկյոր կամ կոնյակ: Լցնել փակ ամանի մեջ: Կրեմի համար ժելատինը լցնել բաժակի մեջ, կաթ լցնել, խառնել: Պատրաստել ըստ տուփի վրա գրված ձևի և սառեցնել: Սառեցրած սերուցքը շաքարի հետ: Ավելացնել կաթնաշոռային պանիրը և յոգուրտը, հարել, մինչև հարթ կրեմ ստացվի: Կրեմը երկու մաս անել: Կեսին կակաո խառնել, նուշի էքստրակտ և խառնել: Ժելատինի կեսը լցնել մուգ կրեմի մեջ: Կեսը լցնել սպիտակ կրեմի մեջ: Գլազուրի համար մանր կտորների վերածել շոկոլադը, դնել հրակայուն ամանի մեջ, լցնել սերուցքը, տաքացնել, խառնել: Բիսկվիթը երկու մասի բաժանել: Վրան լցնել բալի հյութից: Ձողիկների ներքևի մասի վրա բալի լիկյոր լցնել: Խմորը դնել կաղապարի մեջ, քսել կակաո-կրեմի կեսը, վրան բալեր շարել: Վրան քսել մուգ կրեմը: Եզրերին շարել թխված ձողիկները, որոնք տորթը կարծես կշրջապատեն: Վրան դնել երկրորդ շերտը, վրան քսել սպիտակ կրեմը: Այնպես անել, որ այն լցվի տորթի և կաղապարի արանքը: Հարթեցնել մակերեսը, վրան զարդարել սպիտակ կրեմով: Տորթը դնել սառնարանը, Հետո հանել և վրան տաք գլազուր լցնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արբած բալ

ձու ձու 8 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

էսենցիա էսենցիա 1 թեյի գդալ

կաթ կաթ 1 ճաշի գդալ

աղ աղ 1 պտղունց

կրեմ

յոգուրտ յոգուրտ 200 գրամ

սերուցք սերուցք 250 գրամ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

էսենցիա էսենցիա 0.5 թեյի գդալ

ժելատին ժելատին 20 գրամ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

կակաո կակաո 30 գրամ

կոնյակ կոնյակ 50 գրամ

շոկոլադ շոկոլադ 150 գրամ

սերուցք սերուցք 80 մլ

բալ բալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2680դրամ,
իսկ կալորիականությունը ` 91 կկալ