ՍՊԱԳԵՏԻ ՊԵՍՏՈ ՍՈՈՒՍՈՎ ԵՎ ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ
Պատրաստեք սպագետի պեստո սոուսով եվ հավի կրծքամսով հետևյալ բաղադրատոմսով
ՍՊԱԳԵՏԻ ՊԵՍՏՈ ՍՈՈՒՍՈՎ ԵՎ ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ Իտալական Թռչնամսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել սպագետի պեստո սոուսով եվ հավի կրծքամսով
Սպագետին եփել աղաջրում: Երբ այն գրեթե եփված լինի, վերցնել կրակից, քամել: Հավի կրծքամսից հեռացնել ոսկորները և կաշին: Մեկ պճեղ սխտորը տաշեղների վերածել, վրան մի փոքր ձիթայուղ լցնել, աղ, կարմիր և սպիտակ պղպեղներ ցանել, երկու-երեք հատիկ սև պղպեղ դնել, խառնել: Հավի միսը պատել ստացված խառնուրդով, թողնել կես ժամ: Ապա հեռացնել սխտորի կտորները, միսը տապակել ձիթայուղով, սկզբում թեժ, ապա՝ մարմանդ կրակով: Վերջում մի կտոր կարագ դնել թավայի մեջ, որպեսզի միսն ավելի հյութեղ լինի: Սոուսը պատրաստելու համար ռեհանի տերևներն առանձնացնել ցողուններից, դանակով կտրատել: Բլենդերի մեջ մանրացնել ռեհանը, սխտորը, արևածաղկի սերմերը: Ապա աստիճանաբար ավելացնել ձիթայուղ և խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի թթվասերի խտության համասեռ զանգված: Վերջում ավելացնել քերած պանիրը, կրկին խառնել: Թավան դնել կրակին, լցնել սոուս, սպագետին, մի փոքր պանիր ավելացնել, խառնել: Մատուցել երկար շերտերով կտրատած կրծքամսի հետ: Զարդարել ռեհանի տերևներով: