Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սոուսով հավ

Թասի մեջ խառնել 2 թ.գդալ ձիթայուղ, 2 ճ.գդալ սոյայի սոուսը, ձվի սպիտակուցը, քիչ-քիչ այնքան օսլա ավելացնել` մինչև թանձր զանգված ստացվի: Հավի բդերի կաշին հեռացնել, ոսկորը հեռացնել, կտրտել միջին չափի կտորների, լցնել սոուսի մեջ, խառնել, թողնել 20 րոպե սենյակային ջերմաստիճանում մարինացվեն: Այդ ընթացքում մի քանի անգամ խառնել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ գցել, բրինձը եփել: Հենց ջուրը սկսի եռալ, կաթսայի վրա քամիչ դնել, մեջը լցնել բրոկոլիի ծաղկաբույլները, ծածկել կափարիչով, շոգեխաշել 4-5 րոպե, ապա քամիչը կաթսայի վրայից վերցնել: Տապակը դնել կրակին, բուսայուղ լցնել, հավի կտորները տապակել` մինչև ոսկեգույն կեղև կապեն, կրակն իջեցնել, շոգեխաշել 7-8 րոպե: Սոուս պատրաստելու համար` սխտորը և կոճապղպեղը մանրացնել: Հավի արգանակը, 1ճ.գդալ օսլան, 0.25 բաժակ սոյայի սոուսը, մանր կտրտած կծու պղպեղը, քացախն ու շաքարավազը միասին լավ հարել: Հաստ պատերով կաթսայի մեջ ձիթայուղ լցնել, սխտորն ու կոճապղպեղը տապակել 1 րոպե, ավելացնել նախապատրաստված զանգվածը, եփել` մինչև թանձրանա,կրակն իջեցնել: Հավի մսակտորները տեղափոխել սոուսի մեջ, միասին տաքացնել 5-6 րոպե: Մատուցել խաշած բրնձի և բրոկոլիի հետ, վրան կտրտած կանաչ սոխ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սոուսով հավ

Հավի բուդ Հավի բուդ 500 գրամ

ձեթ ձեթ 2 թեյի գդալ

օսլա օսլա 0.5 սուրճի բաժակ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ

սխտոր սխտոր 2 պճեղ

կոճապղպեղ կոճապղպեղ

հավի արգանակի հավի արգանակի 0.5 թեյի բաժակ

սոյայի սոուս սոյայի սոուս 0.025 թեյի բաժակ

քացախ քացախ 1 թեյի գդալ

կծու պղպեղ կծու պղպեղ 0.5 հատ

շաքարավազ շաքարավազ 1.5 ճաշի գդալ

կանաչ սոխ կանաչ սոխ 4 ցողուն

բրինձ բրինձ 150 գրամ

բրոկկոլի բրոկկոլի 1.5 կգ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1280դրամ,
իսկ կալորիականությունը ` 364 կկալ