Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տապակած հավ սպիտակ գինու մեջ

Մարինադի բաղադրիչները խառնել, լցնել մսի վրա, թողնել մի քանի ժամ: Ջեռոցը տաքացնել  180С:  1 գդալ բուսայուղի մեջ տապակել կտրատած բեկոնը, մի կողմ դնել: Հավը հանել մարինադից, մսի կտորները մտցնել ալյուրի, աղի և պղպեղի խառնուրդի մեջ, ապա տապակել բոլոր կողմերից: Միսը թավայից հանել: Քաղցր պղպեղն ու սոխը մանրացնել, լցնել նույն թավայի մեջ, ավելացնել մարինադն ու շոգեխաշել քսան րոպե: Մսակտորները նորից դնել թավայի մեջ և կես ժամով դնել ջեռոցը: Մատուցել բրնձի և ձիթապտուղների հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տապակած հավ սպիտակ գինու մեջ

հավի միս հավի միս 1.5 կգ

սպիտակ գինի սպիտակ գինի 300 մլ

նարինջ նարինջ 1 հատ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

սխտոր սխտոր 3 պճեղ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

աղ աղ

բեկոն բեկոն 200 գրամ

ալյուր ալյուր 4 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 2 հատ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4030դրամ,
իսկ կալորիականությունը ` 319 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5