ՍԱՑԻՎԻ
Պատրաստեք սացիվի հետևյալ բաղադրատոմսով
ՍԱՑԻՎԻ Վրացական Թռչնամսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել սացիվի
Սացիվի վրացերենից թարգմանաբար նշանակում է սառը ուտեստ: Հիմնականում պատրաստվում է թռչնամսով, և նրա յուրահատկությունը սոուսն է, որը բազմաթիվ տարբերակներ ունի:
Հավի միսը եփել, կաշին ու ոսկորները հեռացնել, արգանակը քամել: Փափկամիսը շարել տապակի վրա և մի քանի րոպե չորացնել ջեռոցի մեջ:
Ընկույզը բովել, սխտորը մաքրել: Բոված ընկույզը հավանգով ծեծել կամ մանրացնել բլեդերով:
Սխտորը ճզմել և մանր կտրատել, համեմունքները պատրաստել: Սոխը մանր կտրատել, բուսայուղի մեջ տապակել, ավելացնել ալյուրը, մի քանի վայրկյան անց վրան լցնել մի բաժակ արգանակ: Վերցնել կրակից, խառնել ընկույզին, գինու քացախին և համեմունքներին: Մատուցվող մեծ ամանի մեջ շարել միսը, վրան սոուս լցնել, շերտ առ շերտ կրկնել գործողությունը: Սոուսը պիտի ծածկի միսը:
Ամենաքիչը 12 ժամով դնել սառնարանի մեջ: Մատուցել իբրև նախուտեստ կամ սառը «երկրորդ» կերակուր: