Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոլիկով եվ թարխունով հավի միս

Երկու գդալ յուղ տաքացնել մեծ թավայի մեջ: Հավի կրծքամիսը համեմել աղով, պղպեղով: Տապակել 2-3 րոպե բոլոր կողմերից: Դնել ափսեի մեջ: Նույն յուղի մեջ տապակել սոխը, բարակ շերտատած սխտորը, կտրատած սունկը, խառնելով տապակել 5 րոպե: Ավելացնել գինին: Տապակել այնքան, որ գինին կիսով չափ գոլորշիանա: Ավելացնել արգանակը, լոլիկները, թարխունը: Եփել մարմանդ կրակով: Հավի միսը դնել թավայի մեջ, եփել մարմանդ կրակով, մինչև հավի միսը պատրաստ լինի: Աղ, պղպեղ ցանել: Մատուցել լոբու հետ, զարդարել մաղադանոսով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոլիկով եվ թարխունով հավի միս

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 1 կգ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

սունկ սունկ 200 գրամ

սպիտակ գինի սպիտակ գինի 125 մլ

պահածոյացված լոլիկ պահածոյացված լոլիկ 800 գրամ

հավի արգանակի հավի արգանակի 125 մլ

թարխուն թարխուն

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3040դրամ,
իսկ կալորիականությունը ` 275 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5