Պատրաստեք կիեվյան կոտլետներ հայկական ձեվով հետևյալ բաղադրատոմսով
ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է:
ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է:
Հավի մսից առանձնացնել կաշին և ոսկորները: Միսը երկու անգամ աղալ: Հացը կաթի կեսի մեջ թրջել, մի քիչ թողնել և նույնպես մսաղացով անցկացնել: Սոխը մաքրել, աղալ: Միսը, սոխը, հացը խառնել, աղ, պղպեղներ ցանել, թողնել մի քիչ մնա: Խառնված զանգվածը ևս մեկ անգամ աղալ: Ձուն, մնացած կաթը, մի գդալ ալյուրը լավ խառնել: Կոտլետները կարող են լինել նաև առանց միջուկի, սակայն միջուկով ավելի համեղ է: Սառած կարագն ու պանիրը քերիչով անցկացնել, խառնել: Ձեռքով վերցնել մսից, ձեռքը թրջել, միսը տափակեցնել, մի քիչ միջուկ դնել: Եզրերը վրա բերել, միացնել, հարթեցնել: Կոտլետը մտցնել նախ ձվի խառնուրդի, ապա պաքսիմատի մեջ: Գործողությունը կարելի է կրկնել ավելի ամուր կեղև ստանալու համար: Տապակել բուսայուղով, մատուցել: Կարելի է սառեցնել և պահել սառցախցիկում:
Автор и администратор сайта 1001recepti.info