Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հնդկահավով մսագնդիկներ

Հնդկահավի փափկամիսը մսաղացով աղալ, մեկ լոլիկը մանր կտրատել, ավելացնել մսին: Խճողակի մեջ ձու լցնել, պաքսիմատ, թթվասեր,աղ, պղպեղ և մանրացրած մաղադանոս, խճողակը հունցել: Ոչ մեծ գնդիկներ սարքել, յուրաքանչյուր կողմից տապակել 1 րոպե: Սոխը մանրացնել, սխտորը նույնպես:Սոխառած անել 5 րոպե, անընդհատ խառնել: 2 լոլիկը մանրացնել ու ավելացնել սխտորի ու սոխի խառնուրդին: Ամբողջական պահածոյեցված լոլիկների կեղևը մաքրել ու կտրատել: Հյութի հետ մեկտեղ ավելացնել բանջարեղենին, շոգեխաշել 5 րոպե: Բանջարեղենի մեջ դնել մսագնդիկնեը, լցնել 0.5լ ջուր, եփել 10 րոպե: Աղ,պղպեղ լցնել, ավելացնել մեծ-մեծ կտրատած պանիր: Երբ պանիրը հալչի՝ մսագնդիկները պատրաստ կլինեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հնդկահավով մսագնդիկներ

հնդկահավ հնդկահավ 500 գրամ

լոլիկ լոլիկ 3 հատ

չորահաց չորահաց 50 գրամ

ձու ձու 1 հատ

մաղադանոս մաղադանոս 5 ցողուն

սխտոր սխտոր 1 պճեղ

սոխ սոխ 1 գլուխ

պահածոյացված լոլիկ պահածոյացված լոլիկ 2 հատ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 80դրամ,
իսկ կալորիականությունը ` 5 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5