Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հնդկահավ բրնձի հետ

Հնդկահավը մաքրել, լավ լվանալ: Կաթսայի մեջ ճարպի բարակ շերտեր դնել, վրան դնել հնդկահավը, ծածկել ճարպի շերտերով, ավելացնել համեմունքները, կափարիչը փակել և շատ թույլ կրակի վրա եփել: Կաթսան երբեմն թափ տալ, որ միսը չայրվի: Բրինձը լվանալ, եռացնել, քամել, սառը ջրով ցողել, վրան այնքան արգանակ լցնել , որ բրինձը հազիվ ծածկի, մի քիչ յուղ դնել վրան և եփել փակ կափարիչով: Երբ հնդկահավը եփվի, կտրատել, մատուցվող ափսեի մեջ դնել միսը, շուրջը դնել բրինձը, վրան ցանել քերած մշկընկույզ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հնդկահավ բրնձի հետ

հնդկահավ հնդկահավ 2 կգ

ճարպ ճարպ 100 գրամ

գազար գազար 1 հատ

մաղադանոս մաղադանոս

սոխ սոխ 4 գլուխ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 50 գրամ

դափնու տերև դափնու տերև 4 հատ

բրինձ բրինձ 1.5 թեյի բաժակ

մշընկույզ մշընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 5280դրամ,
իսկ կալորիականությունը ` 170 կկալ