Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավը հատուկ սոուսով

Քացախը, սոյայի սոուսը, շաքարավազը, պղպեղը, 50գ ջրի մեջ լուծած կարտոֆիլի ալյուրը, սխտորը, դնել գազօջախին և խառնել՝ մինչև եռալը։ Տապակը պատել կարագով, կտրտած հավը շարել, վրան լցնել պատրաստված սոուսը և դնել նախապես 250 աստիճան տաքացված ջեռոցը, եփել 30ր.։ Յուրաքանչյուր 5-7ր.-ն մեկ խառնել, որպեսզի հավը լավ ներծծվի սոուսով։ Կարելի է մատուցել բրնձի հետ։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավը հատուկ սոուսով

հավի միս հավի միս 1 կգ

սոյայի սոուս սոյայի սոուս 125 գրամ

քացախ քացախ 4 ճաշի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 1 թեյի գդալ

կարագ կարագ 50 գրամ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 150 գրամ

կարտոֆիլի կրախմալ կարտոֆիլի կրախմալ 2 թեյի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2600դրամ,
իսկ կալորիականությունը ` 243 կկալ