Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավը չինական սոուսով

Նարնջի և կիտրոնի կեղևները քերել, հյութը քամել, լցնել թասի մեջ: Սխտորն ու կոճապղպեղը մանր քերել, լցնել նույն թասի մեջ, ավելացնել սոյայի սոուսը, սպիտակ գինին, բուսայուղը, մշընկույզը, մեղրը, համեմել պղպեղով, լավ խառնել, ապա այս ամենը լցնել ամուր պոլիէթիլենային տոպրակի մեջ, բերանը կապել, թողնել 3-4 ժամ մարինացվի. Ընթացքում մի քանի անգամ տոպրակը շուռումուռ տալ: Ջեռոցի տապակին ալյումինաթուղթ փռել, վրան շարել մարինադից հանած մսակտորները, եփել 200 աստիճան ջեռոցում 30 րոպե: Մարինադը լցնել սոտեյնիկի մեջ, մարմանդ կրակին եփել մոտ 10 րոպե` մինչև այն թանձրանա: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Հավի կտորներին մարինադ քսել, ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 180 աստիճան, շարունակել եփել ևս 15 րոպե` ընթացքում մսակտորները 2-3 անգամ էլ մարինադով օծել: Մատուցել բրնձով և որևէ աղցանով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավը չինական սոուսով

Հավի բուդ Հավի բուդ 1 կգ

սոյայի սոուս սոյայի սոուս 0.025 սուրճի բաժակ

սպիտակ գինի սպիտակ գինի 0.5 սուրճի բաժակ

կոճապղպեղ կոճապղպեղ 1 թեյի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

մշընկույզ մշընկույզ 0.25 թեյի գդալ

մեղր մեղր 2 թեյի գդալ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

նարինջ նարինջ 1 հատ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

բրինձ բրինձ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1690դրամ,
իսկ կալորիականությունը ` 317 կկալ