Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով ռուլետներ ապխտած պանրով

Հավի կրծքամիսը ծեծել, ապխտած պանիրը կտրտել, դնել մսի վրա և ռուլետի նման փաթաթել: Բեկոնի շերտերով փաթաթել ռուլետները: Կիպ շարել ջեռոցի տապակի մեջ: Պատրաստել սոուսը. Մեխակն ու պղպեղը տրորել, ավելացնել կետչուպն ու սոյայի սոուսը, խառնել, լավ քսել ռուլետների վրա: Դնել 200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և 25 ր. եփել, աղ ավելացնել պետք չէ, քանի որ ապխտած պանիրն արդեն իսկ աղի է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով ռուլետներ ապխտած պանրով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 1 կգ

բեկոն բեկոն 150 գրամ

մեխակ մեխակ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

կետչուպ կետչուպ 2 ճաշի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 4 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2690դրամ,
իսկ կալորիականությունը ` 259 կկալ