Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով պիկկատա

Առանձին խառնել ալյուրը, աղը և պղպեղը: Տաքացնել տապակը (չկպչող մակերևույթով), լցնել 4 ճ.գ. կարագ, թաթախել հավն ալյուրի խառնուրդի մեջ և տապակել` 3 ր. յուրաքանչյուր կողմը: Մինչ հավը կտապակվի, ճզմել սխտորը, լցնել գինու մեջ և ավելացնել կիտրոնի հյութը: Հավի փափկամիսը դնել մատուցվող ափսեի մեջ: Նույն տապակի մեջ լցնել 2 ճ.գ. կարագ, գինու խառնուրդը և եփել 2-3 ր.: Սոուսը զգուշորեն լցնել հավի փափկամսի վրա և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով պիկկատա

հավի կրծքամիս հավի կրծքամիս 1 կգ

կարագ կարագ 200 գրամ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 0.5 թեյի բաժակ

սպիտակ գինի սպիտակ գինի 0.5 թեյի բաժակ

սխտոր սխտոր 3 պճեղ

ալյուր ալյուր 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1880դրամ,
իսկ կալորիականությունը ` 248 կկալ