Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով նագեթսներ

Հավի փափկամիսը փոքր կտորների վերածել: Աղ, պղպեղ ցանել: Ձուն հարել, դարձնել միատարր զանգված: Ամեն մսակտոր թաթախել ձվի մեջ, պաքսիմատապատել: Նույն գործողությունը կրկնել ևս մեկ անգամ: Պաքսիմատի կրկնակի շերտը թույլ կտա, որ միսը պահպանի իր հյութեղությունը: Բուսայուղի մեջ տապակել երկու կողմից, մինչև կեղև ստացվի: Մատուցել խավարտի կամ թարմ բանջարեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով նագեթսներ

հավի միս հավի միս 300 գրամ

ձու ձու 3 հատ

պաքսիմատ պաքսիմատ 2 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1370դրամ,
իսկ կալորիականությունը ` 400 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5