Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով ֆրանսիական ընթրիք

Հավի բդիկների ոսկորի վրայով սուր դանակը սահեցնելով կտրվածք անել, ոսկորը հեռացնել: Կաշին դնել տաղտակին, ներսի մասին կտրվածքներ անել, դնել թասի մեջ, աղ պղպեղ անել, ավելացնել գինին և թողնել միսը մարինացվի առնվազը 1 ժամ, եթե հնարավոր է ավելի: Տապակի մեջ 1ճ/գդ. ձիթայուղ տաքացնել, բեկոնի շերտերը տապակել, հանել թղթե անձեռոցիկի վրա դնել: Նույն յուղով տապակել ոչ մանր կտրատած սոխը, տեղափոխել ափսեր մեջ, իսկ տապակի մեջ մի քիչ էլ ձիթայուղ ավելացնել, լցնել շերտատած սունկը, տապեկել 3 րոպե, որից հետո ավելացնել շերտատած սխտորը: Սխտորը տապակել շատ կարճ, կրակից վերցնել: Հավի կտորները հանել մարինադից, իսկ հեղուկը պահել: Տապակի մեջ կարագ հալեցնել, հավի կտորները երկու կողմից տապակելուց հետո տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, իսկ մնացած յուղի վրա ալյուր ավելացնել տապակել 1-2 րոպե: Հավի կտորների կողքին շարել նաև տապակած սոխը, սունկը, բեկոնը և խոզապուղտը: Ալյուրի վրա ավելացնել պահպանած մարինադը, կոնյակ, արգանակ և խառնելով հասցնել եռման աստիճանի: Այս զանգվածը լցնել ջեռոցի տապակի պարունակության վրա, ծածկել ալյումինաթղթով և եփել մոտ 30 րոպե 190 աստիճատ տաք ջեռոցում: Հացը շերտատել լցնել ջեռոցի տապակի մեջ, վրան կարմիր պղպեղ և մի քանի կաթիլ ձիթայուղ ավելացնել դնել ջեռոցը, թողնել մինչև կարմրելը: Շերտատած կարտոֆիլը համեմել կարմիր պղպեղով և աղով: Ալյումինաթուղթը հեռացնել, հավի կտորները տեղափոխել ափսեի մեջ, կողքին սոուս, կարտոֆիլ և վրան կտրտած կանաչի շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով ֆրանսիական ընթրիք

Հավի բուդ Հավի բուդ 3 հատ

հաց բատոն հաց բատոն 6 հատ

ձեթ ձեթ 150 գրամ

հավի արգանակի հավի արգանակի 150 մլ

կարմիր գինի կարմիր գինի 100 մլ

կոնյակ կոնյակ 1 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

մաղադանոս մաղադանոս

կարագ կարագ 25 գրամ

ալյուր ալյուր 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 1 թեյի գդալ

դափնու տերև դափնու տերև

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

հաց հաց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3860դրամ,
իսկ կալորիականությունը ` 750 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5