Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով և սնկով ջեռեփուկ

Հավի միսը ոսկորից անջատել, մանր կտրատել, մայոնեզ, օսլա, օրեգանո, ծիտրոն, պղպեղներ ավելացնել, լավ խառնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրատել, տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ջրքամած սունկը, թողնել հեղուկը քաշվի, համեմել, խառնել և տապակից այնպես տեղափոխել ափսեի մեջ , որ բուսայուղը մնա տապակի մեջ: Նույն յուղի մեջ տապակել բարակ շերտատած կարմիր պղպեղը, խոշոր քերած գազարը, սխտորը, կրակից վերցնել, ավելացնել մանր կտրատած մաղադանոս, համեմել: Հավի զանգվածին ավելացնել 2 հարած ձու, պաքսիմատ, խառնել: Ջեռոցի տապակը յուղել, լցնել հավով զանգվածի կեսը, վրան տարածել սոխեռածը և բանջարեղենով զանգվածը, հարթեցնել, ավելացնել հավի մսով մնացած զանգվածը, եփել 200 աստիճան ջերմաստիճանի տակ ջեռոցում` 45-50 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և սնկով ջեռեփուկ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 400 գրամ

մայոնեզ մայոնեզ 150 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն

օրեգանո օրեգանո

օսլա օսլա 2 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

ձու ձու 2 հատ

գազար գազար 2 հատ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

ձեթ ձեթ

պաքսիմատ պաքսիմատ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1330դրամ,
իսկ կալորիականությունը ` 375 կկալ