Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով եվ կաղամբով կարկանդակ

Հավի կրծքամիսը բարակ շերտատել, տապակել, աղ ցանել, համեմել քարիով: Կաղամբն ու կանաչին մանրացնել, խառնել, ձեռքով տրորել, մի գդալ բուսայուղ, աղ ավելացնել, համեմել: Տապակը յուղել, տակը տեղադրել տապակած միսը, վրան դնել կաղամբը: Պատրաստել խմորը. ձուն հարել, ավելացնել սերուցքը, ալյուրը, աղ, փխրեցուցիչ, խառնել: Խմորը լցնել կաղամբի վրա, վրան քունջութ ցանել: Դնել տաք ջեռոցի մեջ 30 րոպե 180 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով եվ կաղամբով կարկանդակ

կաղամբ կաղամբ 500 գրամ

հավի միս հավի միս 300 գրամ

սամիթ սամիթ

մաղադանոս մաղադանոս

ձու ձու 3 հատ

սերուցք սերուցք 5 ճաշի գդալ

ալյուր ալյուր 6 ճաշի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

քունջութի սերմեր քունջութի սերմեր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1570դրամ,
իսկ կալորիականությունը ` 385 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5